Sunday, September 26, 2010

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿՈ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ, ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈ՞Ս

«ՀԱՅԱՍՏԱՆ ԼՐԱՏՈՒ» ԱԹԵՆՔ, 26.09.2010: Վերջին օրերում Թեհրանի Առաջնորդարանի, հայկական եկեղեցիների, դպրոցների և միությունների շրջապատում եւ հարակից փողոցներում փաքցվել են պարսկերեն լեզվով պատրաստված` Թեհրանի հայոց թեմի (ԹՀԹ) Թեմական խորհրդի պաստառներ, ուր անդրադառնում է Մեծի տանն կիլիկիո Արամ կաթողիկոսի, ԱՄՆ-ում որոշ անհատների կողմից Մուսուլմանների սուրբ գրքի` Ղուրանի այրման դատապարման երեւույթին:
«Իրանահայ» կայքէջը անդրադառնալով այս լուրին, տեղադրել է Թեհրանի Թեմական խորհուրդի կնիքով հրապարակված հիշյալ պաստառներից մի պատկեր, ուր Մեծի տանն կիլիկո կաթողիկոսը, պարսիկ հանրությանը ներկայացվել է` Ամենայն հայոց կաթողիկոս:
Հիշեցնենք, որ Դաշնակցության անմիջական վերահսկողության ներքո աշխատող ԹՀԹ Թեմական խորհուրդը, նախապես եւս պարսկերենով հրապարակած իր հայտարարություններում Արամ կաթողիկոսին ներկայացրել է` Ամենայն հայոց կաթողիկոս:
Հուսանք, հայ եկեղեցվո համապատասխան մարմիները, համարժեք միջամտությամբ վերջակետ կդնեն, կրկնվող այս արտառոց երեւույթին:

No comments: