Sunday, September 26, 2010

Թուրքական ժանդարմերիայի նախկին անդամի ինտրիգային խոստովանությունը

News.am. 25-9-2010- Թուրքական ժանդարմերիայի հետախուզության գաղտնի ստորաբաժանման (JITEM) նախկին անդամը հավաստիացնում է, որ Հրանտ Դինքը մի անգամ գողացվել է եւ բերվել հանդիպման Սեվղի Էրեներոլի հետ, ով մեղադրվում է «Էրգենեկոն» գործով։ Այս մասին հաղորդում է «Today’s Zaman» պարբերականը։
Ցուցմունքներ տալով Ստամբուլի քրեական դատարանում, Էրհան Օզանը, որը ներկայումս գտնվում է Ամասիայի բանտում, հայտարարել է, որ Հրանտ Դինքը JITEM երկու անդամների ուղղեկցությամբ բերվել է ոչ մահմեդական գերեզմանոց, որտեղ նա զրույց է ունեցել Սեվղի Էրեներոլի հետ եւ որտեղ նրան սպառնացել են։
JITEM-ի նախկին անդամը դատարանին նաեւ հայտնել է, որ նա զբաղվել է հետաքննական նյութեր հավաքելով, մասնավորապես, լուսանկարներ է արել «Ակոս» շաբաթաթերթի համար։ Օզանը հայտարարել է, որ ծրագիրը ղեկավարել է պաշտոնաթող եղած գեներալը, եւս ձերբակալված «Էրգենեկոնի» գործով, սակայն նա հրաժարվել է նշել անունը՝ անվտանգությունից ելնելով։
Օզանի խոսքով, նույն տարում JITEM-ը ծրագրել է մահափորձ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, հոգեւոր համայնքի առաջնորդ Ֆեթուլա Գյուլենայի եւ այլ քաղաքական գործիչների վրա։

No comments: