Tert.am. 15-9-2010- Ադրբեջանից բռնագաղթի ենթարկված հայ փախստականների` իրենց նախկին բնակության վայր վերադառնալու հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների մաս է կազմում: Այս փաստն այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հաստատել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչ Չինգիզ Ասկարովը:
Պատասխանելով ՄԻԵԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի հարցին` արդյոք հայ փախստականների վերադարձի հարցը ներառված է բանակցային գործընթացում, Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչը դրական պատասխան է տվել:
Ալվինա Գյուլումյանի հարցից հետո Ադրբեջանի վարձկան փաստաբանների թիմում իրարանցում է սկսվել, այդ պահին խոսող փաստաբաններից մեկը թեքվել է դեպի Չինգիզ Ասգարովը` խորհրդակցելու համար: Մի քանի րոպե դատարանում տիրած լռությունից հետո հնչել է փաստաբանի կցկտուր խոսքը, սակայն Չինգիզ Ասգարովը ընդհատել է նրան ու փորձեց ինքնուրույն պարզաբանել:
Նա նախ ընդունել է, որ հայ փախստականները վերադարձի իրավունք ունեն,, ապա հաստատել է, որ այդ հարցը ներկայում ընթացող բանակցությունների մի մասն է: Ադրբեջանցի պաշտոնյան այնուհետև մենաբանել է, թե քանի որ Հայաստանը պահանջում է նախ միջազգայնորեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը, ապա անդրադառնալ փախստականների վերադարձին, իրենք առաջարկում են, որ սկզբում վերադառնան ադրբեջանցի փախստականները իսկ մնացած բոլոր հարցերը քննարկվեն հետագայում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment