Saturday, September 25, 2010

Իրանը կարող է հոկտեմբերին վերսկսել բանակցությունները` «վեցնյակի» շրջանակներում

News.am. 24-9-2010- Իրանի պաշտոնական ներկայացուցիչը հոկտեմբերին կարող է հանդիպել «վեցնյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) ներկայացուցիչների հետ, քննարկելու համար Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին սեպտեմբերի 24-ին հայտնել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
«Վեցնյակը» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներն ու Գերմանիան) 2003-ից, ՄԱԳԱՏԵ-ի հետ համատեղ, փորձում է հասնել Իրանի կողմից ուրանի հարստացման աշխատանքների դադարեցմանը, որոնք կարող են սպառնալիք լինել միջուկային զենքի չտարածման ռեժիմի տեսանկյունից: Իրանի հետ «վեցնյակի» բանակցությունները դադարեցվել են 1999-ին, երբ նոյեմբերին ՄԱԳԱՏԵ-ի կառավարող խորհուրդն իր մեծամասնությամբ բանաձեւ ընդունեց, որը քննադատում էր Իրանին ուրանի հարստացման երկրորդ գործարանը կառուցելու համար:
Այս տարվա հունիսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է 1929 բանաձեւը, որով Իրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ են կիրառվում, որպեսզի ստիպեն նրան զիջման գնալ: Թեհրանը, սակայն, պնդում է, որ միջուկային զենք չի ստեղծում եւ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում:

No comments: