Aysor.am. 24.09.2010- 21-րդ դարում Թուրքիայի կողմից դեռևս շարունակվում է ցեղասպանությունը, սակայն այժմ մշակութային ցեղասպանության գործընթաց է իրականացվում: Նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմաբան Ռաֆիկ Թադևոսյանը:
«Թուրքիան, վերականգնելով հայկական եկեղեցիները, մեզ լավություն չի անում, այլ իր պարտականությունները կատարելով` մեզ վրա մեր իրավունքն է վաճառում, քանի որ մենք մեր իրավունքները չգիտենք: Նրանք գիշերով քանդում են 20-30 հայկական եկեղեցի, սակայն ցերեկով վերականգնում ընդամենը մեկը և դա անում ի լուր աշխարհի»,- ասաց պատմաբանը:
Հայկական եկեղեցիների, հուշակոթողների հանդեպ, պատմաբանի խոսքով, մենք ունենք բարոյական, պատմական և, վերջապես, իրավական իրավունք, որը, սակայն, չենք կիրառում:
Անդրադառնալով Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու պատարագին` Ռ. Թադևոսյանն ասաց, որ այն 750 հոգին, ովքեր մասնակցել են, պիտի ճիշտ կերպով բոյկոտեին. «Մենք մեր արժանապատվությունը մի կողմ դրեցինք ու չբոյկոտեցինք, գոնե այն հայերը, որ մասնակցում էին պատարագին, պետք է հայկական դրոշները պարզեին` որպես ընդվզում»:
Ասուլիսին ներկա ՀՀ Հանրային խորհրդի Պատմության, ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանն էլ իր հերթին ասաց, որ ուրախալի է այն փաստը, որ Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագի մասնակցության դեմ հայ ժողովուրդը միասնականություն ցուցաբերեց:
«Ու՞մ էր պետք նման պատարագը: Սա ևս մեկ անգամ նվաստացրեց մեզ, իսկ ճիշտ բոյկոտի տակտիկան Թուրքիային կսթափեցներ»,- ասուլիսն ամփոփեց Ռ. Թադևոսյանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment