«Լրագիր» 16-9-2010- “Մանկան շուրթերով բարբառում է ճշմարտությունը”: Այդ ասույթը հիշեցի, երբ երեկոյան հեռուստաալիքները սովորականի նման թերթելիս պատահեցի մի լրատվականի մի ռեպորտաժի, որտեղ “Հայ ասպետ” հեռուստախաղի մասնակից երեխաներից մեկը ընթերցում էր Եվրահանձնաժողովի ղեկավար Բարոզոյին գրած իր նամակը: Բայց կասկածեցի, որ մանկան շուրթերով այդ պահին ճշմարտությունն էր բարբառում: Մի քիչ չհավատացի, որ իր դպրոցական ընկերների հետ Վանա լճի Աղթամար կղզի այցելած եւ այնտեղ թուրք ոստիկանների անհարգալից եւ բռի վերաբերմունքին արժանացած այդ աշակերտը եկել է Հայաստան ու հղացել է Բորոզզոյին նամակ գրելու գաղափարը:
Չեմ կարծում, թե Բարոզոն ինձանից ավելի միամիտ է եւ հավատալու է դրան: Աշխարհում հիմա միամիտներ չկան, քանի որ ինֆորմացիոն ենթակառուցվածքները տեխնոլոգիական այնպիսի զարգացում են ապրել, որ տեղեկատվություն ստանալու եւ իրականությունը պարզելու միակ աղբյուրը հայկական հեռուստաալիքների լրատվական թողարկումները չեն, որ Բարոզոն էլ տեսնի իր իսկ գրած նամակը երերուն ձայնով ըներցող աշակերտին ու մտքում կամ բարձրաձայն հայհոյի թուրք ոստիկաններին:
Բարոզոն գուցե հայհոյեր, եթե եթերում թուրք ոստիկանների բիրտ եւ կոպիտ վերաբերմունքի մի փոքր կադր ցուցադրվեր: Մինչդեռ ցուցադրվում էին կադրեր աշակերտների այդ այցելությունից եւ աղոթքից, իսկ ահա ոստիկանների բիրտ կամ կոպիտ պահվածք այդպես էլ չերեւաց: Ինչու: Միգուցե չի եղել այդպիսի պահվածք: Եղել է արգելք, եղել է աղոթքի կամ մոմավառության խոչընդոտ, բայց գուցե չի եղել բիրտ ու կոպիտ պահվածք: Չէ որ արգելքը եւ բիրտ ու կոպիտ պահվածքը դեռեւս հոմանիշներ չեն: Չէ որ երեխաններին նկարողը կարող էր մի երկու կադր էլ նկարեր թուրք ոստիկանների բռիությունն ու անտաշությունը:
Բայց խնդիրն ամենեւին էլ թուրք ոստիկանները չեն: Խնդիրն այն է, որ ինչ որ տեղ հղացել է երեխաներին պաշտոնական քարոզչության գործիք դարձնելու գաղափար, որը սակայն իրականացվել է առնվազն բավարար չափով հասունացած եւ հղկված չլինելով: Իսկ ինչ հարց պետք է լուծի այդ գաղափարի իրականացումը, ինչի դեմ կամ օգտին պետք է ծառայեն գործիք դարձաձ երեխաները, եթե իհարկե նպատակն այն չէ, որ նրանց հենց այս տարիքից դաստիարակեն եւ ապահովեն ապագա հակաթուրքական քարոզչության սերնդափոխություն:
Եթե նպատակն Աղթամարում սպասվող պատարագից առաջ հայության մոտ բացասական աուրա ստեղծելն ու մեր երեխաներից “հալածյալ” ներկայացնելով նրանց վրա հոգեբանական ազդեցութուն թողնելն է, որ չգնան Սուրբ Խաչի պատարագին, ապա հազիվ թե այդ նպատակի իրացումն ավելի արդյունավետ լինի, քան Բարոզոյին հուզելու նպատակը: Չէ որ հայերն ավելի միամիտ չեն, քան պորտուգալացի պաշտոնյան: Իհարկե, հայերը չունեն իրականությունը հանգամանալից պարզելու նրա հնարավորությունները եւ առավելապես հայկական հեռուստընկերությունների հույսին են, բայց փոխարենը հայերն ունեն հազարամյա ինտուիցիա եւ “ծոծրակով են զգում”, թե ինչն ինչոց է եւ ինչ է կատարվում:
Հետեւաբար, արժեր արդյոք երեխաներին մասնակից դարձնել հակապատարագյան քարոզչական ակցիային: Այլ հարց է, թե ընդհանրապես արժեր արդյոք այդ ակցիան, կամ ինչպես ու ինչ շեշտադրումներով այն պետք է լիներ: Բայց տվյալ պարագայում հարցը երեխաներն են, որոնց շուրթերը ճշմարտության համար են, ոչ թե քարոզչության: Երեխաները գուցե իսկապես ազդված էին թուրքերի վերաբերմունքից: Գուցե իսկապես նրանք սպասել են, որ պատմական հայրենիքում որեւէ արգելք չի լինի որեւէ բան անելու հարցում, առավել եւս, որ իրենց արածն էլ մի աղոթքն ու մի մոմավառությունն է եղել: Բայց երեխաների ազդվածությունը ցրելու փոխարեն, այն դրվում է ի ցույց բոլորի:
Իսկ որեւէ մեկին հետաքրքրո՞ւմ է արդյոք, թե այդ ամենի մասին ինչ մտքեր եւ այդ ամենի ինչ ընկալումներ են առաջանում երեխայի մտքում եւ հոգում, ու ինչ նստվածք են տալու դրանք: Արդյոք որեւէ մեկը փորձել է ստանալ այդ հարցի պատասխանը, եւ արդյոք այդ փորձի բացակայության դեպքում երեխաների հետ չի ստացվում ավելի վատ բան, քան թուրք ոստիկանների արածը:
ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment