HayNews.am. 27-9-2010- Թուրքիայի հատուկ ծառայությունը (MİT) աշխատակիցների ընդունելության մրցույթ է հայտարարել, որում հատկապես ուշադրություն է գրավում լեզուների իմացության վերաբերյալ կետը:Anadolu գործակալության փոխանցմամբ` քրդերենի, եբրայերենի, պարսկերենի, ռուսերենի, վրացերենի և արաբերենի հետ մեկտեղ Թուրքիայի Ազգային անվտանգության ծառայությունը փնտրում է նաև հայերեն իմացողներ:
Թեկնածուները բանավոր և գրավոր քննություն կտան վերոհիշյալ լեզուներից մեկով, ինչպես նաև առանձին քննություն կլինի թուրքերենի իմացության աստիճանն ստուգելու համար: Նշվում է նաև, որ պահանջվում են միայն տղամարդիկ: Թե ինչ նպատակով է այս «մրցույթը» թուրքական մամուլն այդպես էլ չի «բացահայտում»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment