Tert.am. 24-9-2010- Պաշտոնական Մոսկվան կարծում է, որ դժվար է փոխել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ստատուս քվոն։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների չորրորդ բաժանմունքի ղեկավար Անդրեյ Կելինը Հարավային և Հյուսիսային Կովկասի լրագրողների հետ հանդիպմանը։
«Ղարաբաղյան հակամարտությունը բարդագույն խնդիր է։ Կողմերի դիրքորոշումները շատ կարծրացել են, և առկա է այնպիսի հավասարակշռություն, որը խախտելը շատ բարդ է։ Եվ այն փոխելու համար հարկավոր է քաղաքական մեծ կամք, հասարակություններում շատ լուրջ հենարան և համաձայնություն»,- նշել է նա։
Դիվանագետը ղարաբաղյան խնդիրն անվանել է Հայաստանի և Ադրբեջանի ամենացավոտ ու հիմնական արտաքին քաղաքական հարցը։
Մեկնաբանելով հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի արդյունավետության մասին հարցը՝ Կելինն ասել է, որ «հարցը ձևաչափը չէ»։
«Հարցը այն մարդկանց ցանկությունն ու քաղաքական կամքն են, որոնք գնում են կարգավորման։ Մինսկի խումբն արդարացրել է իրեն, չնայած եղել են նրան լրացնելու, փոխարինելու շատ փորձեր։ Վերջին շրջանում Թուրքիան փորձում էր ակտիվորեն մասնակցել այդ գործին։ Մենք այդ ամենը համարում են հակաարդյունավետ, քանի որ այստեղ յուրահատուկ իրավիճակ է, երբ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են, և դա մեզ թույլ է տալիս հանդես գալ որպես այս գործընթացի երաշխավոր, այն բանի երաշխավորը, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հետընթաց չապրեն»,- նշել է Կելինը։
Ըստ նրա՝ տարիների ընթացքում առաջին անգամ Ղարաբաղյան հակամարտության հարցում ի հայտ է եկել միասնական փաստաթուղթ, որի մի շարք կետերով կողմերը համաձայնեցրել են դիրքորոշումները։
«Բանակցություններն ունեն փակ բնույթ, և մանրամասների մասին մենք չենք խոսում։ Թե ինչ ձևակերպումներ են փոխվում, այդ մասին ավելի լավ է չմանրամասնել։ Բայց երկար տարիների ընթացքում առաջին անգամ հայտնվել է միասնական փաստաթուղթ, որտեղ կա սկզբունքների ժողովածու։ Դրանք 17-ի կարգի են։ Դրանց մեջ կան այնպիսիք, որ գործնականորեն համաձայնեցված են, բայց կան և այնպիսիք, խորքայինները, որոնց հարցով կան ֆունդամենտալ տարաձայնություններ։ Եվ դեռևս այդ խորքային սկզբունքների հարցում, որոնցում տարաձայնություններ են առաջանում, չի հաջողվում լուծում գտնել, բայց ուզում եմ ընդգծել, որ դրանք իսկապես քիչ են։ Եվ եթե դրա համար լինի քաղաքական կամք, փոխզիջում գտնելը դժվար չի թվում»,- նշել է դիվանագետը։
Ռուսական ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կարևորում է բանակցային գործընթացին ուժեղ թափ հաղորդելը։
«Հակամարտության լուծման համար պետք է լուրջ ազդակ երկու մայրաքաղաքներին վերջնական մերձեցման հասցնելու համար։ Եթե մենք դա չանենք, ապա, հավանաբար, իրավիճակը էլ ավելի կթեժանա։ Այն առանց այդ էլ բավական սրված է, սահմանին փոխհրաձգությունը չի հանդարտվում, միջադեպերը գնալով շատանում են, երկու կողմերում ուժերը նույնպես գնալով ավելի են կուտակվում։ Այդ պատճառով մտավախություն կա, որ վաղ թե ուշ միջադեպների այս էսկալացիան կվերաճի ավելի խոշորամասշտաբ ինչ-որ բանի»,- ասել է Կելինը։
Ըստ նրա՝ իր արտաքին քաղաքականության մեջ Ռուսաստանը ջանում է և Երևանի, և Բաքվի հետ զուգահեռ ընթանալ, ոչ թե հավասար հեռավորությամբ, այլ հավասար մոտիկությամբ, քանի որ և այս, և մյուս կողմը ՌԴ-ի կարևորագույն դաշնակիցներն են։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment