Panorama.am. 24-9-2010- Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը գրավելու Մեթյու Բրայզայի տխրահռչակ փորձերն արգելակեցին Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Բարբարա Բոքսերը և սենատոր Ռոբերտ Մենենդեսը, որոնք վետո դրեցին Բրայզայի թեկնածության վրա` դրանով իսկ առկախելով նրա նշանակումը:
Այս կապակցությամբ ադրբեջանական մամուլը բավական մեծ աղմուկ բարձրացրեց, ինչը բնական է, քանի որ Ադրբեջանին շատ հարմար կլիներ ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում տեսնել մեկին, ով ոչ միայն աչք է փակում հարավկովկասյան տարածաշրջանում Ադրբեջանի ագրեսիվ և ռազմատենչ քաղաքական գործունեության վրա, այլև` փորձում քողարկել ադրբեջանական իշխանության հանցավոր քաղաքականությունը:
Ադրբեջանական լրատվամիջոցների անհիմն մեղադրանքների ու հարձակումների թիրախը դարձան Բրայզայի նշանակմանն արդարացիորեն ընդդիմացող սենատորներ Բարբարա Բոքսերն ու Ռոբերտ Մենենդեսը. վերջիններիս վերաբերյալ մասնավորապես շրջանառվում է հետևյալը.
«Դեմոկրատական կուսակության երկու սենատորները վտանգում են ԱՄՆ-ի դիվանագիտությունը հանուն Ամերիկայի հայության լոբբիստական շահերի…» Չցանկանալով ամբողջությամբ մեջբերել ադրբեջանական քարոզչամեքենայի «վառ» երևակայության այլ գաղափարներ` պարզապես նշենք, որ ադրբեջանական մամուլը հեղեղած նմանատիպ հրապարակումներում իր մշտական տեղն է գրավել նաև ադրբեջանական իշխանությունների կողմից այդքան սիրված «Ադրբեջանի` հզոր նավթային երկիր լինելու» գաղափարը: Ցավալին այն է, որ ամերիկյան որոշ հրատարակություններ, (Washington Post, Wall Street Journal) այս հարցի շուրջ իրենց դատողություններում այդքան էլ հեռու չեն գնացել ադրբեջանական մամուլից: Այս կապակցությամբ ամերիկյան «The Washington Times» թերթը գրում է. «Միացյալ Նահանգների դիվանագիտությունը խուսափեց գնդակից» իր հոդվածում գրում է. «Որոշ փորձագետներ սպեկուլյատիվ հայտարարություններ են անում` հիմնվելով այն փաստի վրա, թե ԱՄՆ-ը էներգետիկ շահեր ունի Ադրբեջանում, սակայն պետք է նշել, որ Մեթյու Բրայզայի նշանակումն առկախելով սենատորներ Բարբարա Բոքսերը և Ռոբերտ Մենենդեսը հնարավոր դարձրեցին, որպեսզի ԱՄՆ-ի դիվանագիտությունը խուսափի իրեն հարվածող գնդակից»:
Դեռ սույն թվականի օգոստոսի 11-ին «The Washington Times»-ը հրատարակել է «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Ջին-Ֆրանսուա Ջուլիարդի հոդվածը, որում մասնավորապես ասվում է. «Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնին Մեթյու Բրայզայի նշանակումը կարող է խոչընդոտել Ադրբեջանում մարդու իրավունքների և խոսքի ազատության իրավունքի խթանումը, քանի որ պրն. Բրայզան բավական սերտ հարաբերությունների մեջ է Ադրբեջանում իշխող ռեժիմի հետ»: Հրապարակման մեջ «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության գլխավոր քարտուղարը նշել էր. « Այն բանից հետո, երբ ադրբեջանցի լրագրող Ադիլ Խալիլը «Ազադլըգ» ադրբեջանական ընդդիմադիր թերթին հայտնեց, որ Բրայզա-Բարան զույգի հարսանիքի ծախսերի մեծ մասը վճարել է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Հեյդար Բաբաևը: Նախարարը հերքեց մեղադրանքը և զրպարտության համար դատական հայց ներկայացրեց, որի հիման վրա Խալիլին ձերբակալեցին, դաժան ծեծի ենթարկեցին ու դանակահարեցին, և նա ստիպված փախավ Ֆրանսիա»: Ի դեպ, 2007թ-ին Մեթյու Բրայզայի Թուրքիայում կայացած հարսանիքին ներկա էր նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ընդ որում ոչ թե շարքային հյուրի, այլ` «ազապ բաշու» կարգավիճակով:
Ադրբեջանի իշխող ռեժիմի հետ ընկերական սերտ կապը Բրայզաների մոտ ընտանեկան է: Մեթյու Բրայզայի կինը` ազգությամբ թուրք Զեյնո Բարանը, Ադրբեջանի նախագահի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի Բաքվում լույս տեսնող «Ադրբեջան ֆոկուս» միջազգային հարաբերությունների պարբերականի խմբագիրն է: Պարբերականը 2007թ-ին հիմնադրել է Իլհամ Ալիևը, իսկ խմբագրական խորհրդում են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, փոխարտգործնախարար Փաշաևը, նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը, ինչպես նաև` Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
Հարկ է հիշեցնել, որ երբ 2005թ-ի դեկտեմբերին հայտվեց պատմական բացառիկ արժեք ունեցող Ջուլֆայի հայկական գերեզմանոցում ադրբեջանցիների վանդալիզմն ի ցույց հանող տեսաերիզը, ԱՄՆ-ի պետքարտուղարության Հարավային Կովկասի տարածաշրջանի պատասխանատու Մեթյու Բրայզան քար լռություն էր պահպանում: Եվ միայն երեք ամիս անց, Ջուլֆայի հայկական գերեզմանոցի վերաբերյալ լրագրողի հարցին պատասխանելիս Բրայզան ասաց, որ Ջուլֆայում կատարվածը ողբերգություն է` միևնույն ժամանակ շեշտելով, որ ԱՄՆ-ի իշխանությունները չպետք է որևէ քայլ ձեռնարկեն այդ գործընթացը կանգնեցնելու համար, քանի որ դա կատարվում է օտար երկրում:
Ավելորդ չէ նշել, որ երբ Մեթյու Բրայզան պաշտոնավարում էր ԱՄՆ-ի պետքարտուղարության Հարավային Կովկասի տարածաշրջանի պատասխանատուի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողի դիրքերում ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմը շատ ավելի քիչ գումար հատկացրեց Լեռնային Ղարաբաղի հումանիտար օգնությանը, քան նախատեսել էր Կոնգրեսի: Կոնգրեսի որոշման համաձայն Լեռնային Ղարաբաղին հատկացվելիք գումարը պետք է կազմեր 8 միլիոն ԱՄՆ դոլար, սակայն աշխատակազմն այն իջեցրեց մինչև 2 միլիոն:
Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (ANCA) նախագահ Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել սենատորներ Բ. Բոքսերին և Ռ. Մենենդեսին ԱՄՆ-ի դիվանագիտությունը սխալ քայլից զերծ պահելու համար, քանի որ Բրայզայի նշանակումը մեծ սխալ կլիներ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացի հաջողության համար, ինչն էլ կհակասեր ԱՄՆ-ի շահերին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment