Wednesday, September 15, 2010

ԱՄՆ-ն արգելել է Իրանից գորգ ներմուծել

HayNews.am. 14-9-2010- ԱՄՆ-ն արգելել է սեպտեմբերի 29-ից սկսած երկրի տարածք ներմուծել իրանական գորգեր` հատկապես ձեռագործ աշխատանքներ: IRNA գործակալության հաղորդմամբ` գորգերի մասնագետ և այդ ոլորտում արտահանող խմբի ղեկավար Ակբեր Խերիսչին հայտարարել է, որ այս արգելքը Թեհրանի համար նորություն էր: Նշենք, որ ներկայումս գորգերի մեծ քանակություն պահվում է ամերիկյան մաքսակետերում: Իրանական գորգերի ներմուծմամբ զբաղվող ընկերությունները մտահոգված են, որ նման արգելք կարող է կիրառվել նաև Եվրոպայում:
Նշենք, որ ԱՄՆ նախկին նախահգահ Ռոնալդ Ռեյգանը ևս արգելել էր իրանական գորգերի ներմուծումն ԱՄՆ-ը, և այդ արգելքը գործեց 14 տարի:

No comments: