Wednesday, September 15, 2010

Իրանի առաջին փոխնախագահը կայցելի Թուրքիա

Իրանի առաջին փոխնախագահ Մուհամեդռզա Ռահիմին սեպտեմբերի 15-ին մեկնել է Թուրքիա, հաղորդում են իրանական լրատվամիջոցները:
Ռահիմիին ուղեկցում են մշակույթի եւ իսլամական կողմնորոշման նախարարը, Արեւելյան Ադրբեջան, Սպահան եւ Արեւմտյան Ադրբեջան նահանգների ղեկավարները, Կենտրոնական բանկի ղեկավարը եւ այլք:
Նշենք, որ վերջին շրջանում Իրան-Թուրքիա հարաբերություններում սառնություն է առաջացել, այն բանից հետո, երբ Իրանի փոխնախագահ Համիդ Բաղային միջազգային խորհրդաժողովներից մեկում հիշատակել էր Հայոց ցեղասպանության փաստը:

No comments: