HayNews.am. 16-9-2010- Ալման Մարշալի հիմնադրամը, որը վերջերս սոցհարցումներ է անցկացրել Թուրքիայում, փորձել է պարզել, թե թուրքերի քանի տոկոսն է կողմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
Ինչպես փոխանցում է Zaman-ը, ամերիկյան հիմնադրամի հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ հայ-թուրքական մերձեցման գործընթացին կողմ են հարցվածների միայն 27 տոկոսը: Հարցվածների 55 տոկոսը դեմ է հանդես եկել հարաբերությունների կարգավորման և միայն 18 տոկոսը չի կարողացել պատասխանել այս հարցին:
Նույն հարցման արդյունքում պարզ է դարձել, որ Թուրքիայում սկսել են ավելի քիչ հավանության արժանացնել անդամակցությունը Եվրամիությանը: Նախորդ տարվա 48 տոկոսի դիմաց այս տարի հարցվողների միայն 38 տոկոսն է կողմ արտահայտվել ԵՄ անդամակցությանը:
Միևնույն ժամանակ Թուրքիայի քաղաքացիներն ավելի քիչ են սկսել վստահել ՆԱՏՕ-ին, միևնույն ժամանակ որոշակի աճ է գրանցել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության հետ լավ հարաբերություններ ունեցողների թիվը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment