Tuesday, September 28, 2010

ԱՄՆ ԿԱՐՈՂ Է ԱՋԱԿՑԵԼ ԿԱՍՊԻԱԿԱՆ ԱՎԱԶԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ

Այս շաբաթ Ստամբուլում մեկնարկում է միջազգային էներգետիկ համաժողովը: Համաժողովի կազմակերպիչներից Ռոս Ուիլսոնը, ով եղել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպանը, թուրքական զլմ-ներին ասել է, թե ԱՄՆ կարող է աջակցություն ցուցաբերել Կասպիական ավազանի էներգառեսուրսների փոխադրման ինչպես գործող, այնպես էլ նախատեսվող նախագծերին: Ըստ Ուիլսոնի, եվրոպական երկրները պետք է մտահոգվեն այն հարցով, որ լիովին կախված չլինեն էներգառեսուրսների մեկ աղբյուրից:
Նախկին դեսպանը նաեւ ափսոսանք է հայտնել, որ մինչ այժմ ԱՄՆ դեսպաններ չեն նշանակվել Թուրքիայում ու Ադրբեջանում:

No comments: