Saturday, September 25, 2010

Իրանը պատրաստ է դիտարկել ուրանի հարստացման կասեցման խնդիրը

Aysor.am. 25-9-2010- Իրանը պատրաստ է դիտարկել ուրանի հարստացման կասեցման խնդիրը, ուրբաթ օրը հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
«Մենք շահագրգռված չէինք ուրանը հարստացնել մինչև 20 տոկոս: ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պարզապես քաղաքականացրել են այդ հարցը: Մենք ստիպված էինք բժշկական նպատակներով հարստացնել ուրանը: Մենք կդիտարկենք ուրանի հարստացման կասեցման խնդիրը, եթե մեզ տրամադրեն ռադիոակտիվ տարրեր»,- ասել է Իրանի նախագահը:
Հիշեցնենք, որ այս շաբաթ Ահմադինեժադը Նյու-Յորքում մասնակցում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին:

No comments: