Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Քուշները հոկտեմբերի 11–12–ն այցելելու է Թուրքիա։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Քուշների այցի նպատակը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ Թուրքիա կատարելիք այցի մանրամասները ճշգրտելն է։
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Անկարա և Ստամբուլ և իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ կքննարկի տարածաշրջանային և երկկողմ հարցերը, ինչպես նաև Թուրքիայի՝ ԵՄ ինտեգրման հարցը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլին Փարիզ կատարած այցի ժամանակ Սարկոզիին հրավիրել էր Թուրքիա։ Վերջինս ընդունել էր հրավերը՝ ասելով, որ կկարողանա այցելել Թուրքիա միայն նոյեմբերից հետո։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment