Saturday, September 25, 2010

Նալբանդյանը հանդիպել է Կանադայի և Իրանի իր գործընկերների հետ

Tert.am. 25-9-2010- ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Լոուրենս Քենոնի հետ: Նախարարները կարևորել են վերջին շրջանում ակտիվացած փոխադարձ շփումներն ու այցելությունները, անդրադարձել մայիսին Հայաստանի արտգործնախարարի Կանադա այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը: Կանադայի ԱԳ նախարարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
Հայաստանի արտգործնախարարն այնուհետև հանդիպել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հետ։ Նախարարները շարունակել են Թեհրանում սեպտեմբերի 15-ին կայացած քննարկումները երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձել տարածաշրջանային խնդիրներին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

No comments: