Panorama.am 17-9-2010- Այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարարի խորհրդականի օգնական Սելիմ Յեներն լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ուկրաինական լրատվամիջոցին տված հայտարարությունն այն մասին, թե «հիմա մենք սպասում ենք` երբ Թուրքիայում կհայտնվեն ուժեր ու առաջնորդներ, որոնք պատրաստ կլինեն քաղաքական կամք դրսևորել»:
«Հայ-թուրքական հարաբերությունները դժվար է բարելավել, բայց պետք է անել: Երկար ժամանակ գործընթացը կանգ է առել, քանի որ կողմերի համար շատ բարդ ու նուրբ հարց է: Թուրքիան Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկրներից է: Նախորդ տարի քաջ քայլ ցուցաբերեցին կողմերը, և արձանագրությունները ստորագրվեցին: Իսկապես, մեծ բան էր: Հիմա գրծընթացը կանգ է առել վավերացման վրա: Սա էլ պիտի անենք, բայց և Հայաստանում և Թուրքիայում կան նուրբ հարցեր, որոնք նկատի պիտի ունենանք», -հավելեց նա` խնդրելով իր այս հայտարարությունը համարել պաշտոնական Անկարայի դիրքորոշումը:
Որպես արձանագրությունների վավերացմանը խոչընդոտող հանգամանք Սելիմ Յեները մատնանշեց այն, որ խերկու երկրների խորհրդարաններում արձանագրությունների վավերացումը խոչընդոտների կհանդիպի:
«Ինչքան էլ, որ իշխող կուակցությունը մեծամասնություն է կազմում Թուրքիայի խորհրդարանւմ, պարտադրել վավերացնել հնարավոր չէ, հետևաբար շատ հնարավոր է, որ խորհրդարանում մերժվի այդ արձանագրթյունները վավերացբնելը», -բացատրեց Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Իսկ արձանագրությունները վավերացնելու համար Հայաստանը, ըստ դիվանագետի, որոշակի քայլեր պետք է անի ղարաբաղյան խնդրի հարցում:
«Զույգ արձանագրությւնների ստորագրումից հետո Ադրբեջանը կարծես մեջքից խփեց Թուրքիային, և հիմա Թուրքիան Հայաստանի և Ադրբեջանի միջև նեղ մի գծի վրա է»,- լրացրեց Սելիմ Յեները:
Panorama.am-ի հարցին, թե Ցյուրիխում արձանագրությունները ստորագրելու ժամանակ չի խոսվել նախապայմանների մասին և միջազգային հանրությունն էլ իր հերթին պնդում է, որ հայ-թուրքական և ղարաբաղյան գորշընթացները միմյանցից տարբեր գործընթացներ են Սելիմ Յեները նախ պատասխանեց, որ իրականությունն այլ է և «իդեաներով ապրել պետք չէ»: Այնուհետև հավելեց. «Ադրբեջանը մեծ սկանդալ արեց, երբ ստորագրվեցին արձանագրությունները, դրա համար Թուրքիան այդպես է իրեն պահում: արձանագրություններում իրավաբանորեն նախապայմաններ չկան, բայց մենք ռեալ իրականության մեջ ենք ապրում, ոչ թե իդեաներով»:
Հաջորդ հարցին, թե Թուրքիան վախենում է Ադրբեջանից, Յեները պատասխանեց. «Չի վախենում, ցանկացած պետության հետ Թուրքիան ուզում է լավ հարաբերություններ հատատել, բարի պետք է մտածել, կարևորը դա է, մենք բարի մտածելով ստորագրեցինք այս արձանագրությունները»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment