Saturday, September 4, 2010

Բաքվում այրել են Հայաստանի, Իսրայելի, ԱՄՆ-ի, ՄԲ-ի դրոշները

«Aysor.am», 04.09.10: Նախօրեին Բաքվում տեղի է ունեցել հանրահավաք` Գուդսի միջազգային օրվա հետ կապված: Ցուցարարները կոչ են արել աշխարհի բոլոր մահմեդականներին և ադրբեջանցիներին միավորվել Միացյալ Նահանգների և միջազգային սիոնիզմի դեմ: Հանրահավաքի ժամանակ հնչել են «Մահ ԱՄՆ-ին», «Մահ Իսրայելին» և այլ վանկարկումներ: Ինչպես հաղորդում է Ռեգնում-ը, բողոքողները հայտարարել են, որ այսօր սիոնիզմը քաղաքակիրթ աշխարհում կորցրել է իր հեղինակությունը, իսկ ադրբեջանական հասարակությունում սիոնիզմի և Իսրայելի հանդեպ ատելություն է առաջացել: «Միասնություն» կուսակցության ղեկավար Խուդու Խուդիևն իր ելույթի ժամանակ մեղադրել է եվրոպական երկրներին և ԱՄՆ-ին երկերեսության մեջ: Նա ընդգծել է, որ ղարաբաղյան խնդիրը նման է պաղեստինյան հակամարտությանը: Հանրահավաքի ավարտին այրվել են Հայաստանի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի դրոշները և Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի խրտվիլակը:

No comments: