Saturday, September 4, 2010

Գերմանացի զինվորականները Հայաստանում քննարկել են պաշտպանական խնդիրները

«News.am», 04.09.10: Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը խորհրդատվական այցով Երեւանում էր գտնվում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության նախարարության Պլանավորման վարչության Պլանավորման հիմնադրույթների, սկզբունքների եւ վերահսկման բաժնի պետ, գնդապետ Վոլֆգանգ Գեբելայնը: Հայաստանի ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում գնդապետ Գեբելայնը, Հայաստանում Գերմանիայի ռազմական կցորդ, գնդապետ Բրունո Պաուլուսի ուղեկցությամբ, հանդիպումներ է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարության եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պաշտպանական պլանավորման գործառույթների համար պատասխանատու պաշտոնյաների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանական քաղաքականության իրագործման, ռազմավարական պլանավորման, բյուջետավորման, ֆինանսական վերահսկման եւ միջգերատեսչական համադրման հետ կապված հարցեր, ներկայացվել է Գերմանիայի փորձն այս ոլորտներում:

No comments: