News.am. 27-9-2010- Մի շարք հասարակական կազմակերպություններ Ադրբեջանում տեղի ունենալիք Միլի մեջլիսի ընտրություններին առաջադրել են նաեւ Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի թեկնածությունը։ Սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց ինքը՝ Գրիգորի Այվազյանը:
Նա թեպետ չպարզաբանեց, թե հատկապես որ ՀԿ-ների մասին է խոսքը, այնուամենայնիվ նշեց, որ համապատասխան դիմումն այժմ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում է, եւ որ ինքը սպասում է գրավոր պատասխանի եւ անվտանգության երաշխիքների։ «Այդ դիմումը էլփոստով ուղարկվել է նաեւ Ադրբեջանի նախագահին, ինչպես նաեւ այդ երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին։ Նրանք լավ տեղյակ են հարցին։ Եթե մեզ՝ ադրբեջանահայ փախստաններիս, այս անգամ եւս արգելեն մասնակցել խորհրդարանական ընտրություններին, ապա այդ ընտրությունները կհայտարարվեն անլեգալ եւ ապօրինի։ Բայց եթե Ադրբեջանն ինձ եւ մնացած ադրբեջանահայերին գրավոր երաշխիքներ տա, մենք շատ հանգիստ կգնանք այնտեղ. մենք վախենալու բան չունենք»,-ասաց Այվազյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած իրենց հայցին՝ նա տեղեկացրեց, որ իրենք անկոտրում են լինելու, եւ անկախ ստարսբուրգյան դատավարության արդյունքներից՝ կշարունակեն իրենց արդար պայքարը։ «Մեր՝ ադրբեջանահայերիս խորին համոզմամբ, ղարաբաղյան հակամարտության հայամետ լուծման բանալին մեր իսկ պատմության ճիշտ ներկայացման մեջ է գտնվում»,- համոզմունք հատնեց Այվազյանը:
Ամփոփելով՝ Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահն անդրադարձավ նաեւ հոկտեմբերի 4-14-ը Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից իրականացվող դաշտային առաքելության թեմային։ «Ադրբեջանահայերը շատ վատ են տրամադրված, որ այդ առաքելությունը տեղի է ունենալու միայն հայկական կողմում, ԵԱՀԿ-ն նույնանման առաքելություն պետք է ուղարկի նաեւ ադբեջանական կողմ՝ ասենք նախկինում հայաբնակ Նախիջեւան։ Դիտորդական առաքելություն պետք է իրականացվի նաեւ Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական բնակավայրերում»,- ընդգծեց Այվազյանը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment