Aysor.am. 27-9-2010- Թուրքական կառավարությունը ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ ստեղծել Հայաստանի հետ, բայց արդյոք նրանք պատրա՞ստ են հրաժարվել դարերից եկող իրենց ազգայնական կարծրատիպերից և ամբողջովին հարմարվել երկրի անցյալի հետ: Նման հարց է բարձրացնում BBC-ն` իր հրապարակումներից մեկում:
Հնագույն ամրոցի նպաստավոր դիրքերից կարելի է հիանալ Վան քաղաքով, որ սփռվում է հսկայական լճի կապույտում և քարքարոտ սարերով դեպի արևելք:
Գրեթե յուրաքանչյուր գավառաբնակ թուրքական քաղաքում կարող ես հանդիպել անարտահայտիչ մեկնված, տգեղ բնակարանային նրբանցքների: Ոչինչ այստեղ չի հուշում, որ սա մի քաղաք է, որն ունի դարերի խորքից եկող պատմություն:
Երբ նայում ես դեպի հարավ, անմիջապես տեսանելի են դառնում չոր, անհրապույր մարգագետինները, մի քանի արահետներ և բնակելի շենքերի որոշ հատվածներ:
Սա Հին Վանն է. մի քաղաք, որ մինչ ավերվելը ունեցել է ավելի քան 3000 տարվա բնակության պատմություն:Քաղաքի բնակիչների մեծ մասը եղել են հայեր, և ժամանակին այն Մեծ Հայկական Պետության սիրտն էր:
Այսօր այստեղ գրեթե հայ չի ապրում: Ընդամենը երկու կառույց կա այստեղ` մզկիթները: Ժամանակին կառուցված տասնյակ եկեղեցիներից և ոչ մեկի հետքն անգամ չի մնացել:
Պատմությունը, թե ինչպես են հայերը մազապուրծ եղել իրենց պատմական բնակավայրից, այսօր Վանում չի քննարկվում:
Քաղաքը հպարտորեն նկարագրում է մի քանի զավթողական ալիքների մասին` պարսկական, հունական, հռոմեական, սելջուկ-թուրքական, սակայն որևէ բան քաղաքի հիմնադիր հայերի մասին չի հիշատակվում:
Սա, իսկապես, զարմանալի չէ, երբ մտածում ես, թե ինչպես Օսմանյան կայսրության ամենամեծ ազգային փոքրամասնությունը դուրս է շպրտվել Անատոլիայից` 1915-ի դաժան մահվան երթերով:
Գրեթե կեսը, կամ գուցե տեղաբնակների մեծ մասը մահացավ, ինչպես ժամանակակից շատ պատմաբաններ ասում են, դարի առաջին Ցեղասպանության ժամանակ:
Այսօր Վանի բնակիչների մեծ մասը քրդեր են, մի ստվար մաս, գուցե, այն ժամանակ սպանված և գռփված հայերի հետնորդները լինեն:
Ներկայիս թուրքական կառավարությունը առաջինն է, որ փորձում է գտնել համերաշխության ինչ-որ եզրեր հայկական անցյալի հետ:
Դա կարևոր է, եթե նրանք ուզում են իրականացնել իրենց փառասիրությունը և դառնալ կենտրոնացնող ուժ տարածաշրջանում և Եվրոպական Միության մի մասը:
Ահա թե ինչու նրանք թույլ տվեցին քրիստոնեական պատարագ մատուցել Ախթամար կղզու գեղեցիկ փոքրիկ եկեղեցում:
Դա միակ դեռևս կանգուն պատմական հայկական կառույցն է արևելյան Անատոլիայում և ամենասուրբը` քրիստոնյա հայերի համար:
«Թախծոտ ուրախություն»
Այնպես էր պատահել, որ ես հայտնվել էի միևնույն ավտոբուսում Ստամբուլից եկող մի հայկական երգչախմբի հետ, ովքեր հրավիրվել էին այնտեղ` պատարագին երգելու:
Քաղաքային իշխանությունները շրջայց էին կազմակերպել երգչախմբի անդամներին պատվելու, քանի որ վերջիններս բարձրակարգ կամ այսպես կոչված «VIP» հյուրեր էին:
Ավելի քան 1,000 հայեր ժամանել էին այդ ժայռոտ կղզի` պատարագին ներկա գտնվելու:
Մեր ուղեկցողը տեղաբնակ մի կին էր` Ֆաթիման, ում հաջողվեց գրավել իր հյուրերի ուշադրությունը կատարելով հին հայկական բալլադներ:
Բայց երբ նա ցույց տվեց կորուսյալ աշխարհը, որն այսօր հին քաղաքն է, միակ բանը, որ նա կարողացավ ասել, այն էր, որ հայերը «անհետացել են» այդ վայրերից:
Մի քանի րոպե ավտոբուսը ընկղմվեց խորը լռության մեջ, սակայն շուտով երգի մեղեդին լսելի դարձավ:
Ստամբուլի հայերից և ոչ մեկը չցանկացավ խոսել անցյալի մասին: Դա շատ փոքր համայնք է, որը քաջ գիտակցում է իր խոցելիությունը:
Այն հայերը, ովքեր ժամանել էին Միացյալ Նահանգներից, ավելի համարձակ էին:
«Այստեղ թախծոտ ուրախությունն է տիրում»,- ասաց մի մարդ, ում պապերը մազապուրծ լքել էին Վանը ժամանակին:
«Մենք նման ենք զուգահեռ մշակույթների, մենք նույնիսկ նման ենք միմյանց»,- ասաց նա` ավելացնելով. «Պարզապես, մենք ատում ենք իրար»:
Նա նաև ասաց, որ ամերիկաբնակ այլ հայեր ճնշում են գործադրել իր վրա` հորդորելով չմեկնել Վան: Նրանք կարծում են, որ սա միակողմանի եկեղեցական ծառայություն է կամ Թուրքիայի կողմից ցինիկորեն կազմակերպված գովազդ:
Տեղի կառավարությունը հրավիրել էր լրագրողների մի հսկա բանակ ներկա գտնվելու պատարագին: Նրանք նաև հրավիրել էին տեղի մուսուլմաններին, որվքեր բարձրաձայն զրուցում և ծիծաղում էին ընթացքում:
Նրանցից և ոչ մեկը փորձ չարեց հարգելու արարողության հոգևորությունը:
Տեղացի մի նավավար զարմանքով ինձ հարցրեց, թե այդ ինչպե?ս էին նրանք աղոթում: Նա նախկինում երբևիցե չէր տեսել, թե ինչպես է մատուցվում քրիստոնեական պատարագը: «Եվ ինչու էին նրանք լաց լինում»,- հարցրեց նա:
«Ոչ մի քննարկում»
Թուրքական կառավարությունը ջերմեռանդորեն պաշտպանում է պատմության իր տարբերակը, թե, իբր, այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, ողբերգություն է և ոչ թե ոճրագործություն:
Վանում, ինչպես նրանք նշում են, հայերը զենք են վերցրել: Որոշ ժամանակ վերահսկել են քաղաքը, սակայն ավելի ուշ օգնել են թշնամի Ռուսաստանի զորքերին գրավել այն:
«Պատերազմական քաոսում մեծաքանակ թուրքեր էլ էն զոհվել»,- ասում են նրանք:
Սակայն հայերի բնաջնջումը պարզապես բացակայում է թուրքական դպրոցներում դասավանդվող պատմութայն էջէրից:
Քննարկումներ այդ մասին չկան, իսկ նրանց, ովքեր կփորձեն խոսել այդ մասին, իրական վտանգ է սպառնում:
Գրեթե 4 տարի է անցել այն օրվանից, երբ մի երիտասարդ ազգայնական Ստամբուլում սպանեց հայ լրագրող Հրանտ Դինքին` նմանատիպ քննարկում ծավալելու համար:
«Եկեղեցական այս պատարագն անիմաստ է, եթե Թուրքիայի կառավարությունը պարզապես փորձում է առավել հանդուրժող երևալ»,- ասաց հայ լրագրողներց մեկը: «Այն պետք է փոխի մարդկանց մտածելակերպը: Պետք է ստիպի նրանց հաշվի նստել իրենց անցյալի հետ»:
Մերօրյա Վանի խղճուկ փողոցմերում այդ գործընթացը դեռևս չի սկսվել: Նրա պատմությունը դեռևս թաղված է բետոնե շերտերի և Թուրքիայի ազգայնական անզիջողական համոզմունքի տակ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment