Monday, September 27, 2010

Իրանը Կասպից ծովում զորավարժություն է անցկացնում

Panorama.am. 27-9-2010- Իրանը Կասպից ծովում «Կայուն անվտանգություն 89» խորագրով զորավարժություն է անցկացնում:
Այդ մասին հայտնում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Զորավարժությանը մասնակցում են Իրանի ԶՈՒ հյուսիսային նավատորմի հակաքիմիական և հակաբակտերիոլոգիական պաշտպանության, օդային և ծովային մարտական միավորներ:
Փոխգնդապետ Սեյյեդ Մահմուդ Ամուզեշը տեղեկացրել է, որ զորավարժությունը կընթանա 5 փուլով`գործողության նախապատրաստություն, ծրագրված մարտավարական գործողությունների իրականացում, ռազմածովային միավորների զորահանդես և օդային թռիչքներ: Իրանցի զինվորականը նշել է, որ զորավարժության նպատակն այն է, որ իրանա-իրաքյան ութամյա պատերազմում ավագ սպայական անձնակազմի ունեցած փորձառությունը փոխանցվի երիտասարդներին:

Հիշեցնենք, որ վերջերս «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ` Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին նոր սերնդի հրթիռանետ նավերի արտադրության հոսքագծի բացման արարողության ժամանակ հայտարարել էր, որ Իրանի սահմանները Կասպից ծովում կատարելապես պաշտպանված են և այդ ուղղությամբ անհրաժեշտ պաշտպանական միջոցառումներ են ձեռնարկված:

No comments: