News.am. 27-9-2010- Իրանը ԱՄՆ-ին առաջարկում է միանալ ազատ տնտեսական գոտուն, որը մտադիր են ստեղծել Թեհրանն ու Անկարան: Այս մասին Բաքվում լրագրողներին հայտնել է Իրանի փոխնախագահի տնտեսական հարցերով օգնական Ալի Աղա Մուհամմեդին: «Իրանական եւ թուրքական կողմերը մոտակա երկու ամսում կավարտեն այդ հարցի հետ կապված բանակցությունները: Մենք հաստատում ենք մեր առաջարկը ԱՄՆ-ին՝ միանալ այդ գոտուն»,-ասել է նա:
Անդրադառնալով Ադրբեջանի հետ տնտեսական հաաբերություններին, նա նշել է, որ Իրանը հետաքրքրված է երկրների միջեւ լիակատար տնտեսական համագործակցությամբ: «Այդ նպատակով մենք մտադիր ենք օգտագործել երկկողմ տնտեսական հարաբերությունների ողջ պոտենցիալը: Կան շատ նախագծեր, որոնց իրագործումը ձեռնտու կլինի երկու երկրներին էլ: Մենք այստեղ ենք եկել, որպեսզի այդ տնտեսական հարաբերությունները հասցնենք բարձր մակարդակի, որը պետք է համապատասխանի մեր երկրների միջեւ առկա բարեկամական եւ եղբայրական հարաբերություններին»,-նշել է նա:
Ավելի վաղ Թուրքիայի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Նիհադ Էրգյունը հայտարարել էր, որ Անկարան եւ Թեհրանը պրակտիկորեն պայմանավորվել են միացյալ տնտեսական գոտու ստեղծման շուրջ: «Նախագծի իրականացումից հետո դրան կարող են միանալ նաեւ հարեւան երկրները, եւ առաջին հերթին՝ Ադրբեջանն ու Վրաստանը: Չեմ բացառում, որ ապագայում, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումից հետո նախագծին կարող է միանալ նաեւ Հայաստանը»,-ասել է նախարարը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment