Thursday, September 16, 2010

Իրանի հարցով վեցյակն այս ամսվա վերջին կհավաքվի Նյու Յորքում

Սեպտեմբերի վերջին Նյու Յորքում «վեցնյակի» մասնակցությամբ (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) բանակցություններ կանցկացվեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Այդ մասին Agence France-Presse գործակալությանն ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին։
«Բանակցությունների ընթացքում մենք մտադիր ենք քննարկել, թե ինչ է մեզ հաջողվել անել միջազգային հանրության հետ կառուցողական երկխոսությանը Իրանին ներգրավելու համար», – հայտնել է Քրոուլին։
Հիշեցնենք, որ մոտ 3 ամիս առաջ ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը հերթական անգամ խստացրեց Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։

No comments: