Tert.am. 27-9-2010- ՄԱԿ-ում հակահայկական բանաձև ներկայացնելով՝ Ադրբեջանն ուզում է այս հարցը հօգուտ իրեն լուծել՝ հենվելով ՄԱԿ-ում մեծ թիվ կազմող մահմեդական աշխարհի ներկայացուցիչների վրա։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը՝ նշելով, որ եթե նման քայլերով Ադրբեջանը շեղվում է Մինսկի խմբի ձևաչափից, հայկական կողմը կարող է իրեն կաշկանդված չզգալ և իրավաբանորեն ճանաչել ԼՂՀ անկախությունը։
«Ադրբեջանին դրդեց այդ անհեթեթ նախագիծը հետ կանչել հենց ԼՂՀ անկախության ճանաչման սպառնալիքը։ Նրանք չեն հրաժարվել այդ գաղափարից և հարմար առիթի դեպքում, երբ զգան, որ հայկական կողմից ճնշումը նվազում է, դարձյալ ՄԱԿ-ում այդ հարցը կբարձրացնեն։ Ծնվելով Ադրբեջանում՝ լավ գիտեմ նրանց հոգեբանությունը. նրանց պատերազմական գործողությունների վերսկսումից հետ է պահում ոչ թե միջազգային հանրության ճնշումը, այլ ռազմական ուժերի հարաբերակցությունը, ինչն ի օգուտ Ադրբեջանի չէ։ Եթե Ադրբեջանը թեկուզ մի պահ զգա, որ իր ուժը գերակշռում է տարածաշրջանում, նոր պատերազմ սանձազերծելուց ոչ խողովակները, ոչ որևէ այլ բան Ադրբեջանին հետ չեն պահի»,- նշեց Այվազյանը։ Ըստ նրա՝ այդ երկիրը պատերազմ չի սանձազերծում, քանի որ համոզված չէ, որ կհաղթի, հետևաբար Ալիևը վախենում է իշխանությունը կորցնելուց։ «Իսկ Իլհամ Ալիևի Բաքվի գահը շատ թանկ է։ Եթե անգամ մեկ գյուղ կորցնեն վերսկսված պատերազմում, ինքը կկորցնի իր իշխանությունը, և Ադրբեջանում իշխանության համար նորից կբռնկվի քաղաքացիական պատերազմ»,- նշեց նա։
Այվազյանը նաև ասաց, որ թեև Ադրբեջանն անընդհատ ՄԱԿ-ի ամբիոնից խոսում է ադրբեջանցի փախստականների մասին, սակայն թող չմոռանա, որ ադրբեջանցի փախստականների մեծ մասն ազգությամբ հայ են։ «Ինքը՝ բուն Ադրբեջանը, որևէ փախստական հիմա չունի։ Արի ու տես, որ Իլհամ Ալիևը՝ ամբողջ աշխարհի փախստականներին պաշտպանն է, մեծ հումանիստը»,- նշեց նա։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment