Wednesday, September 8, 2010

Լավագույն համալսարանն աշխարհում համարվում է Քեմբրիջը

Panorama.am. 8-9-2010- Լավագույն բուհերի միջազգային վարկանիշային աղյուսակում առաջատարն է Բրիտանիայում գտնվող «Քեմբրիջը»: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում անելով բրիտանական The Guardian թերթին:
Այնհուհետև ցուցակը շարունակում են ամերիկյան համալսարանները. երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Հարվարդի, իսկ երրորդը` Յելի համալսարանը:
Աղբյուրի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ առաջին 17 հորիզոնականները զբաղեցնում են Բրիտանիայի և ԱՄՆ-ի համալսարանները, այնուհետև Եվրոպայի, Կանադայի ու Ավստրալիայի:
Գերմանիայի և Հոլանդիայի համալսարանները որոնք Եվրոպայում հայտնի են իրենց բարձր հեղինակությամբ առաջին 50 համալսարանների շարքում տեղ չեն զբաղեցրել:

No comments: