Հարցազրույց ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանի հետ:
-Վերջերս ձեր հանձնաժողովը լսումներ էր կազմակերպել բանակի կարգապահական կանոնագրի նախագծի վերաբերյալ: Ձեր կարծիքով, որքանո՞վ կօգնի այդ կանոնակարգի ընդունումը, որպեսզի բանակում վերացվեն անցանկալի երեւույթները, որոնց վերջերս հաճախ ենք ականատես լինում` կասկածելի ինքնասպանություններ, բռնություններ:
-Մինչեւ հիմա ԶՈՒ վերաբերող կարգապահական հարցերը կարգավորվում էին ոչ թե օրենքով, այլ` 1996 թ. ընդունված կառավարության որոշումով: Ընդ որում, այդ որոշումն իր մեջ կրում էր սովետական բանակի ազդեցությունը, ուստի` հարկավոր էր, որպեսզի կարգապահական կանոնակարգին օրենքի ուժ տրվի, որպեսզի յուրաքանչյուր զինծառայող իմանա, որ խախտելով այն, ինքը օրենք է խախտում` դրա բոլոր հետեւանքներով, պատասխանատվությունով: Բացի այդ, հարկավոր է ժամանակակից պահանջներին համապատասխանեցնել կարգապահական կանոնագիրքը: Օրենքի նախագիծն արդեն ուղարկվել է միջազգային փորձաքննության, սպասում ենք պատասխանին, որից հետո խորհրդարանում այն կքննարկվի: Այդ կանոնագրքում մենք հստակ սահմանել ենք զինվորների եւ հրամանատարների իրավունքներն ու պարտականությունները: Ես ուզում եմ շեշտել հատկապես հրամանատարների պարտականությունների մասին, քանի որ վերջին շրջանում շատ ենք ականատես լինում նրանց կողմից իրավասությունների գերազանցման դեպքերի: Եվ պատահական չէ, որ կանոնակարգում հատուկ կետեր կան հրամանատարների իրավունքների սահմանափակման եւ զինծառայողների իրավունքների պաշտպանության համար:
-Որքանո՞վ այդ կանոնագրի ընդունումը կվերացնի խնդիրները:
-Իհարկե, մտածել, որ դրա ընդունումով բոլոր խնդիրները կվերանան, ես ճիշտ չեմ համարում: Հարկավոր են լայնածավալ, լուրջ, համալիր միջոցառումներ` բանակից արատավոր երեւույթներն արմատախիլ անելու համար: Ընդհանրապես, ասում են` ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ` բանակը: Իսկ ես կարծում եմ` մեր ժողովուրդն արժանի է լավ բանակ ունենալու: Ուստի հարկավոր է թոթափել խորհրդային տարիներից մնացած երեւույթները, օրինակ` “դեդավշինան”: Ես չեմ կարծում, որ մեր ժամանակներում դրա կարիքը կա:
-Տեսակետ կա, որ այդ բարքերն արմատացած են ժողովրդի մեջ, բանակում: Եվ օրենքի ընդունումը դժվար թե օգնի դրան: Այսինքն` սա հասարակական խնդիր է:
-Դրանք սուբյեկտիվ պատճառներ ունեն: ԽՍՀՄ փլուզումից եւ անկախության հռչակումից հետո քիչ ժամանակ է անցել, եւ մենք խորհրդային բանակի ավանդույթների կրողներ ենք: Բացի այդ, մենք անցել ենք պատերազմի միջով, եւ յուրաքանչյուր պատերազմից հետո նման սուբյեկտիվ խնդիրներ առաջանում են: Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է պայքարենք վատ երեւույթների դեմ: Պետք է կարգապահական կանոնագրքին զուգահեռ բանակում անցկացվի հստակ կրթադաստիարակչական ծրագիր, հրամանատարների ուսուցման համար նաեւ: Բարոյական մթնոլորտը պետք է փոխվի բանակում: Իհարկե, լավագույն տարբերակը նաեւ պրոֆեսիոնալ բանակ ունենալն է: Եվ եթե մենք չլինեինք պատերազմի մեջ, կորդեգրեինք պրոֆեսիոնալ բանակի ճանապարհը: Իսկ հիմա պարտավոր ենք քայլեր ձեռնարկել բանակի որակը բարձրացնելու համար:
-Հանցագործ աշխարհին հատուկ բարքերն արմատացել են հասարակության մեջ: Ձեր խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն էլ, օրինակ, շատ է քննադատում այդ երեւույթները, որ այսօր հասարակության համար չափանիշ են դարձել օլիգարխները, Ջիպերը, հաստ վիզն ու շղթան:
-Ես համաձայն եմ, որ առկա է այդ մթնոլորտը, բայց կարծում եմ` դա վերանալու է: Գնալով այդ մթնոլորտի պահանջը վերանում է: Ժամանակ է պետք այդ ամենի համար:
-Արդյոք ճիշտ է ամեն ինչ պայմանավորել խորհրդային բանակի ազդեցությամբ:
-Ես միայն խորհրդային բանակին չեմ վերագրում: Կան նաեւ անբարեխիղճ սպաներ, որոնք արատավորում են սպայի պատիվը: Բանակում, ցավոք սրտի, դեռեւս կա կոռուպցիա: Եվ մենք անհանդուրժող ու անխնա պետք է գտնվենք նման երեւույթների հանդեպ: Բայց նաեւ ասեմ, որ սա միայն մեզ չի հատուկ, այլ` շատ երկրներ են այս ճանապարհն անցել: Մանավանդ, որ մենք հաղթող բանակ ենք, եւ պետք է ուշադիր լինենք հաղթող բանակի հանդեպ:
Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ
«Լրագիր» 24-9-2010

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment