Panorama.am. 24-9-2010- Ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԿԸՀ-ի արտաքին կապերի վարչության պետն այսօր հայտարարել է, թե իրենք շահագրգիռ են, որպեսզի գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց մասնակցությունն ունենան ադրբեջանցի, սակայն ազգությամբ հայ քաղաքացիները, որոնք բնակվում են «Հայաստանի օկուպացրած Ղարաբաղում»: Պաշտոնյան հիշեցրել է, թե նախորդ ընտրությունների ժամանակ ադրբեջանական կողմը դիմել էր նմանատիպ հարցով միջազգային կառույցներին, որպեսզի վերջիններս այդ հարցում աջակցեն Ադրբեջանին , այնպես որ հիմա էլ Ադրբեջանն անում է ամեն ինչ, որպեսզի քաղաքացիները մասնակցեն նոյեմբերի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությունը խորհրդարանական ընտրությունների այս տարի արդեն մասնակցել է մայիսի 23-ին կայացած ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին :
Մեկնաբանելով Ադրբեջանի ԿԸՀ-ի ներկայացուցչի հայտարարությունները՝ Panorama.am-ի հետ զրույցում, ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանն ասաց. «Ադրբեջանի կողմից նման առաջարկներն առաջին անգամ չեն, որ հնչեցվում են, նույնիսկ ինչ-որ ընտրատարածքներ են ձևավորում: Սա իհարկե լուրջ չէ, ուղղակի քաղաքական շոու է, ծաղրանք: Արցախն ինքնուրույն պետություն է, և կարելի է ասել 1988 թվականից ինքն է որոշում իր ճակատագիրը, անցկացնում ընտրություններ, որոնք ի տարբերություն Ադրբեջանի, անցնում են խաղաղ և ժողովրդավարական բոլոր չափանիշներին համահունչ»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment