Saturday, September 25, 2010

ԷՐԴՈՂԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՐԲԵՎԷ ՉԻ ԼԻՆԻ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒ»

«ԱԶԳ», 25-09-2010- Թուրքիայում «Խաղաղություն եւ արդարություն» կուսակցությունը հանդես է եկել նախաձեռնությամբ` ընդգրկելու քրդերենը Թուրքիայի առավելապես քրդերով բնակեցված բնակավայրերի դպրոցներում: Կուսակցության ներկայացուցիչները հույս են հայտնել, որ իրենց նախաձեռնության իրականացումը կնպաստի «քրդական հարցի ժողովրդավարական լուծմանը եւ կնվազեցնի քրդական ընդվզումները երկրում»: Սակայն վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այլ կարծիքի է: Այսպես, վերջինս, ըստ CNN Turk-ի, հայտարարել է. «Թուրքիան ունի մեկ պետական լեզու` թուրքերենը, եւ երբեք մեր երկրում չի լինի այլ պետական լեզու»: Ինչպես ասում են` երբեք մի՛ ասա երբեք, մանավանդ որ դեպի Եվրոպա շարժվելովՙ երկրում ունես ոչ միայն չլուծված քրդական հարց, այլեւ բազմաթիվ ավերված ու անխաչ եկեղեցիներ:

No comments: