News.am. 27-9-2010- Աֆղանստանում ապօրինաբար արտադրվող թմրանյութերի 35 տոկոսն այլ երկրներ տեղափոխվում է Իրան-Ադրբեջան ճանապարհով։ Այս մասին սեպտեմբերի 27-ին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովը։
Նրա խոսքով, Ադրբեջանի բարենպաստ դիրքը թույլ է տալիս նրա տարածքն օգտագործել թմրանյութերը հարեւան երկրներ տեղափոխելու համար։
Չինովնիկը նշել է, որ Ադրբեջանում թմրանյութերի ապօրինի արտադրության զանգվածային դեպքեր չկան, եւ թմրանյութերի մշակմամբ զբաղվում են միայն անհատները։ Երբ հանցանքը բացահայտվում է, նրանք հիմնականում հայտարարում են, որ այդ բույսերն աճեցնում են իրենց տարեց ծնողները՝ այսպիսով խուսափելով քրեական պատասխանատվությունից։
Ինչպես հայտնի է, Ադրբեջանում պաշտոնապես հաշվառված է 24 հազար թմրամոլ։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment