Monday, September 27, 2010

Թուրքական ներդրումները ադրբեջանական տնտեսության մեջ կազմում են ընդամենը 5,5 տոկոս

Ադրբեջանի հիմնական կապիտալում համախառն ներդրումները հունվար-օգոստոս ամիսներին կազմել են 1 մրդ 103 մլն մանաթ, ինչը 31,5 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, Ադրբեջանը հրապարակել է այն երկրների տասնյակը, որոնք առավել խոշոր ներդրումներ են արել երկրի տնտեսության մեջ: Չնայած «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսին՝ Թուրքիան հայտնվել է ընդամենը 5-րդ տեղում: Թուրքական ներդրումները ադրբեջանական տնտեսության մեջ կազմել են ընդամենը 5,5 տոկոս; Ամենաշատ ներդրումներն արել է Մեծ Բրիտանիան՝ 505 մլն 038,8 հազար մանաթ կամ 45,8 տոկոս ( 1 մանաթը հավասար է 1,08 եվրոյի), որին հետեւում են ԱՄՆ-ը՝ 223 մլն 960,6 հազար մանաթ, Ճապոնիան՝ 117 մլն 157,8 հազար մանաթ, Նորվեգիան՝ 72 մլն 643,6 հազար մանաթ եւ Թուրքիան՝ 63 մլն 801,3 հազար մանաթ: Առաջին տասնյակում են նաեւ Հարավային Կորեան, Ֆրանսիան, Չեխիան, Սաուդյան Արաբիան եւ Ռուսաստանը:

No comments: