«Լրագիր» 27-9-2010- ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը իր տեղակալի պաշտոնում հաստատել է Թուրքիայի նախագահի խորհրդական հանդիսացող Հուսեյն Դիրիոզին: Նա պատասխանատու կլինի ՆԱՏՕ-ի թեժ կետերում պաշտպանության քաղաքականության եւ ծրագրերի իրականացման համար:
Ըստ երեւույթին, Անդրես Ֆոգ Ռասմուսենը նոր «գործ» է տվել Հայաստանի իշխանական քարոզչությանն ու Հայաստանի որոշ կուսակցությունների, որոնք այժմ էլ կարող են իրենց ամբողջ էներգիան ուղղել նրան, որ Դիրիոզը չի կարող հավասարակշռություն ապահովել ՆԱՏՕ-ի գործողություններում, որոնք կվերաբերեն Հարավային Կովկասին:
Կովկասն առայժմ չի մտնում ՆԱՏՕ թեժ կետերի շրջանակում, քանի որ թե թեժ չէ, թե ՆԱՏՕ-ն հայտարարում է, որ չի առնչվում Ղարաբաղի հակամարտության գործընթացին: Թեեւ օրինակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ին հակառակն էր «համոզում», երբ ամիսներ առաջ Բրյուսել կատարած այցի եւ նույն Անդրես Ֆոգ Ռասմունսենի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց, թե Ղարաբաղի հարցը Եվրոպայի անվտանգության հարցն է, իսկ ՆԱՏՕ-ն պատասխանատու է Եվրոպայի անվտանգության համար:
Թեեւ այդ ժամանակ իհարկե դեռ չկային հայ-ռուսական ռազմակայանային համաձայնությունները, եւ միգուցե այն ժամանակ Սերժ Սարգսյանն անվտանգությունը Արեւմուտքում էր փնտրում, իսկ հիմա, երբ այն «գտել» է Ռուսաստանում, նա թերեւս կսկսի մի քիչ այլ կերպ մտածել, ինչի համար ծանրակշիռ հիմք կարող է դառնալ օրինակ հենց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնում թուրք գործչի նշանակումը: Հենց դա էլ լավ առիթ կլինի, որպեսզի իշխանական քարոզչությունը, իշխանական փորձագետներն ու իշխանության լանջերին նիրհող այլ քաղաքական ուժերը արշավ սկսեն ՆԱՏՕ-ի դեմ, կասկածի տակ դնելով, որ թուրքին բարձր պաշտոն տվող այդ կառույցը կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment