Wednesday, September 8, 2010

Ալիևն ու Քեյդենաուն քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը

Այցով Ադրբեջանում գտնվող Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական Թինա Քեյդենաուն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև առկա երկկողմ հարաբերությունները, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը և մի շարք այլ հարցեր:

No comments: