Wednesday, September 8, 2010

Էրդողանն ընդդիմադիր գործչին հրավիրում է իր տուն՝ համոզվելու, որ տան ծորակը ոսկուց չէ

News.am. 8-9-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահին եւ լրագրողներին հրավիրել է իրենց տուն՝ համոզվելու, որ իր տանը ծորակը ոսկուց չէ։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Էրդողանը հիշեցրել է, որ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն մշտապես քննարկման է դնում իր շքեղ տուն ունենալու թեման։ «Թող Քըլըչդարօղլուն լրագրողների հետ միասին այցելի իմ տուն եւ տեսնի, կա՞, արդյոք, ոսկուց ծորակ։ Եթե իր նշած ճոխությունները չգտավ, արդյոք, նա հրաժարական կտա՞։ Քանի որ քաղաքականության մեջ այդպես է։ Եթե խոսքը բերանիցդ ելավ, դրա համար պատասխանատու ես դառնում»-նշել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

No comments: