Մայր Աթոռի պարզաբանումը. հայկական կողմը կքննի ազերի դիվերսանտի դին վերադարձնելու հարցը, եթե Ադրբեջանն էլ հետևի հումանիտար իրավունքի պահանջներինՍեպտեմբերի սկզբին Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Առաջինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին էր ներկայացրել Կովկասի մահմեդականների հոգևոր վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Փաշա Զադեի խնդրանքը` միջնորդելու ՀՀ իշխանություններին` Ադրբեջանին վերադարձնելու հուլիսի 19-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի դիրքերի վրա հարձակված դիվերսիոն խմբի անդամ Մ. Իբրահիմովի դին:
Խնդրի առնչությամբ Նորին Սրբությունը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ` ներկայացնելով Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդի խնդրանքը:
Քննարկման արդյունքների մասին Վեհափառ Հայրապետը տեղեկացրեց Ռուսաց պատրիարքին` փոխանցելով, թե հայկական կողմը մշտապես բարյացակամ է գտնվել և ՙԿարմիր Խաչ՚ միջազգային կազմակերպության միջոցով կազմակերպել է ռազմագերիների, զոհված զինվորների դիերի վերադարձն ադրբեջանական կողմին, մինչ Ադրբեջանը ոչ միայն դադարել է նույն կերպ վարվել, այլև հաճախակի սադրիչ փորձեր է կատարում ներթափանցելու ԼՂՀ տարածք, ինչը բնավ չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը և փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը:
Հայկական կողմը պատրաստակամ է քննության առնել նման դիմումներ, եթե Ադրբեջանը ևս պատրաստակամություն ցուցաբերի վերոհիշյալ խնդիրները դիտարկելու արդյունավետ փոխգործակցության վերականգնման միջոցով` հավատարիմ միջազգային հումանիտար իրավունքի պահանջներին:
Տ. Վահրամ քահանա Մելիքյան
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment