Tert.am. 27-9-2010- Հայաստանի իշխանությունները նախազգուշացվել են ռուսական իրավասու մարմինների կողմից Ադրբեջանին С-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ բանակցությունների մեկնարկի և ընթացքի մասին։ Այդ մասին հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը՝ վկայակոչելով Մոսկվայի իր իրազեկված աղբյուրը։ Ըստ աղբյուրի, Մոսկվայում համոզված են, որ ռուսական լրատվամիջոցներում դրանից հետո տեղի ունեցած տեղեկատվության արտահոսքը կապված է այն հանգամանքի հետ, որ ռուսական կողմն այդ մասին իրազեկել է Երևանին, որպես իր գործընկերոջը։
Գործակալությունը նաև հշեցնում է, որ նախկինում «Ռեգնումը» բազմիցս հայտնել է, թե Ադրբեջանին ռուսական С-300–ների տրամադրումը զանգվածային բողոքի պատճառ դարձավ հայկական քաղաքական շրջանակներում, մինչդեռ այն, որ Ռուսաստանը վերջերս С-300–ներ է տրամադրել Հայաստանին, Երևանում գրեթե աննկատ մնաց, «թեև, ի վերջո, ընդունվեց Սերժ Սարգսյանի կողմից»։
Մոսկվայում կարծում են, որ Սերժ Սարգսյանի ու Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության հակառակորդների միջև հակասությունների շարունակականությունը Հայաստանում կապված է մտայնության հետ, որ Գյումրիի ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետների երկարացումը կարող է դառնալ նոր սպառնալքի Հայաստանի ներքին կայունությանը։
Ըստ աղբյուրի՝ այդ ամենի աղբյուրը նույն շրջանակներն են, որոնք 2010թ. ամռանը Ադրբեջանին С-300–ների տրամադրման մասին գաղտնի տեղեկությունը տարածեցին։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment