Այսօր Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 11-րդ տարելիցն է։ Ուղիղ 11 տարի է՝ Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» սրճարանի մոտ մի ցուցանակ է տեղադրված, որը տեղեկացնում է, թե տվյալ տարածքում «տեղադրվելու է ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հուշարձանը»։ Այդ վայրում հուշարձան տեղադրելու մասին ՀՀ նախագահի հրամանագիր է ստորագրվել դեռևս 1999-ի դեկտեմբերի 27-ին, և աշխատանքների իրականացումը հանձնարարվել է Երևանի քաղաքապետարանին։ Այս ընթացքում քաղաքապետարանն ընդամենը մեկ անգամ՝ 2008-ի մայիս 27-ին հայտարարել է արձանի նախագծման մրցույթ և ստեղծել մրցութային հանձնաժողով, սակայն մրցույթը չի հաջողվել. «Քաղաքապետարանն ինձ պաշտոնապես ոչ մի բանի մասին տեղյակ չպահեց, մրցույթը հայտարարեցին շատ կուլուարային ձևով, առանձնապես չհետևեցին, իսկ արդյունքների մասին ինձ ոչինչ չասացին։ Ես կողմնակի ճանապարհներով իմացա, որ մի քանի հատ աշխատանք է եղել։ Դրանց ես ծանոթ էի և չէի հավանել։ Պարզվեց՝ մրցութային հանձնաժողովը ևս չէր հավանել։ Ես Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանին ասացի, որ եթե պետք է վատը լինի, ավելի լավ է՝ չլինի։ Սրանով ամեն ինչ ավարտվեց»,– երեկ մեր թղթակցին պատմել է Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը։ Նա նաև ասել է, որ մեկուկես տարուց լրանում է Դեմիրճյանի 80-ամյակը, և եթե ամեն ինչ նույն կերպ ընթանա, 80-ամյակն էլ կանցնի առանց այդ արձանի. «Դա պետական գործ է, ոչ ընտանեկան գործ է, ոչ իմ անձնական գործն է, ոչ կուսակցության գործն է։ Ես հո չե՞մ խնդրելու, որ արձան դնեն, դնում են՝ իրենց պատիվն է, չեն դնում՝ իրենց վրա թող լինի, ես երբեք չեմ խնդրելու»,– ասել է նա։ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրին. «2008-ից հետո նոր մրցույթ չի հայտարարվել։ Հետագա աշխատանքների համար հնարավոր է ինչպես նոր մրցույթ հայտարարելու տարբերակը, այնպես էլ կոնկրետ հեղինակային խմբի հետ աշխատանք իրականացնելու սկզբունքը, ինչը կարող է ավելի արդյունավետ լինել»։ Wednesday, October 27, 2010
«Հայկական ժամանակ». 11 տարվա մեջ մի արձան էլ չտեղադրեցին
Այսօր Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 11-րդ տարելիցն է։ Ուղիղ 11 տարի է՝ Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» սրճարանի մոտ մի ցուցանակ է տեղադրված, որը տեղեկացնում է, թե տվյալ տարածքում «տեղադրվելու է ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հուշարձանը»։ Այդ վայրում հուշարձան տեղադրելու մասին ՀՀ նախագահի հրամանագիր է ստորագրվել դեռևս 1999-ի դեկտեմբերի 27-ին, և աշխատանքների իրականացումը հանձնարարվել է Երևանի քաղաքապետարանին։ Այս ընթացքում քաղաքապետարանն ընդամենը մեկ անգամ՝ 2008-ի մայիս 27-ին հայտարարել է արձանի նախագծման մրցույթ և ստեղծել մրցութային հանձնաժողով, սակայն մրցույթը չի հաջողվել. «Քաղաքապետարանն ինձ պաշտոնապես ոչ մի բանի մասին տեղյակ չպահեց, մրցույթը հայտարարեցին շատ կուլուարային ձևով, առանձնապես չհետևեցին, իսկ արդյունքների մասին ինձ ոչինչ չասացին։ Ես կողմնակի ճանապարհներով իմացա, որ մի քանի հատ աշխատանք է եղել։ Դրանց ես ծանոթ էի և չէի հավանել։ Պարզվեց՝ մրցութային հանձնաժողովը ևս չէր հավանել։ Ես Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանին ասացի, որ եթե պետք է վատը լինի, ավելի լավ է՝ չլինի։ Սրանով ամեն ինչ ավարտվեց»,– երեկ մեր թղթակցին պատմել է Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը։ Նա նաև ասել է, որ մեկուկես տարուց լրանում է Դեմիրճյանի 80-ամյակը, և եթե ամեն ինչ նույն կերպ ընթանա, 80-ամյակն էլ կանցնի առանց այդ արձանի. «Դա պետական գործ է, ոչ ընտանեկան գործ է, ոչ իմ անձնական գործն է, ոչ կուսակցության գործն է։ Ես հո չե՞մ խնդրելու, որ արձան դնեն, դնում են՝ իրենց պատիվն է, չեն դնում՝ իրենց վրա թող լինի, ես երբեք չեմ խնդրելու»,– ասել է նա։ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրին. «2008-ից հետո նոր մրցույթ չի հայտարարվել։ Հետագա աշխատանքների համար հնարավոր է ինչպես նոր մրցույթ հայտարարելու տարբերակը, այնպես էլ կոնկրետ հեղինակային խմբի հետ աշխատանք իրականացնելու սկզբունքը, ինչը կարող է ավելի արդյունավետ լինել»։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment