Saturday, October 23, 2010

Օբամայի դեմ մահափորձ ծրագրած երիտասարդը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման

Tert.am. 23-10-2010- Ամերիկացի Դենիել Քովարթը, ով խոստովանել էր, որ 2008թ. ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբամայի դեմ մահափորձ էր նախապատրաստել, դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։
Երկու տարի առաջ 20–ամյա Քովարթն իր ընկերոջ՝ 18 ամյա Փոլ Շլեսելմանի հետ 102 աֆրոամերիկացների սպանություն էր ծրագրել, որից հետո պետք է ինքնադատաստան տեսնեին Օբամայի հետ։ Այս մասին հայտնում է Вести–ն։
Այս տարվա մարտին Դենիելն ընդունել էր իր մեղավորությունը և ներողություն խնդրել բոլոր աֆրոամերիկացիներից, այդ թվում՝ Բարաք Օբամայից։
Իսկ նրա ընկերն արդեն կրում է իր 10–ամյա ազատազրկման պատիժը։ Նրանք ձերբակալվել են 2008թ.։
Նրանք խոստովանել էին, որ մտադրվել էին սպանել Բարաք Օբամային ընտրություններից երկու շաբաթ առաջ։ Նրանք ավտոմեքենայով առավելագույն արագությամբ պետք է հնարավորինս մոտենային Օբամային և նրա վրա կրակ բացեին մեքենայի պատուհանից։
Բայց մինչև այդ երիտասարդները մտադիր էին Թենեսի նահանգի դպրոցներից մեկում սպանդ իրականացնել՝ գնդակահարելով 88 սևամորթ ամերիկացու և գլխատելով 14–ին։
Հատուկ ծառայությունների տեսադաշտում «չկայացած» մարդասպանները հայտնվել էին զենք գնելու փորձ անելու ժամանակ։

No comments: