Saturday, October 23, 2010

Ադրբեջանի քաղաքականությունը վերածվել է ֆաշիստական քարոզչության

Aysor.am. 23-10-2010- Վերջին շրջանում Ադրբեջանի վարած արտաքին քաղաքականությունը, որն անցել է բոլոր սահմանները, վերածվել է ֆաշիստական քարոզչության: Նման տեսակետ հայտնեց լրագրողներին ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Գագիկ Մելիքյանը:
Ինչպես նշեց պատգամավորը, Ադրբեջանի նախագահն ամեն առավոտ արթնանալիս մտածում է, թե ինչ նոր պատմական ակնարկներով հանդես գա` աշխարհին զարմացնելու համար:
«Ադրբեջանը, որպես պետություն, ձևավորրվել է մի 100 տարի առաջ, հետևաբար, որպես այդպիսին` պատմություն չունի: Այդ պատճառով էլ արտագրում է Հայաստաի պատմությունը, միայն այն տարբերությամբ, որ Հայաստանի փոխարեն գրում է Ադրբեջան»,- ասաց Գ. Մելիքյանը և ընդգծեց, որ չի կարելի «աքլորականչին ծուղրուղու կանչել» և ասել, որ իրենք` ադրբեջանիցիները, առաջին քրիստոնյաներն են, իսկ քրիստոնեական կոթողներն էլ` թուրաքական կամ ադրբեջանական:
ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ ամբողջ աշխարհը շատ լավ գիտի, թե ով է հայը և ով ադրբեջանցին, թե ինչպիսի պատմություն ունի նրանցից յուրաքանչյուրը:

No comments: