Tert.am. 25-10-2010- Վրաստանի ֆինանսների նախարարության 2010թ. սեպտեմբերի 30–ի տվյալների համաձայն՝ Վրաստանի պետական արտաքին պարտքի ծավալը, ինչպես նաև պետական երաշխիքով վերցված վարկերի ծավալը կազմել է 3 մլրդ 753 մլն 318 հազար դոլար։Ինչպես հայտնում է Новости-Грузия–ն, Վրաստանի երկկողմանի վարկատու հանդիսացող 17 երկրների ընդհանուր պարտքը կազմում է 558 մլն 061 հազար դոլար։
Վրաստանի վարկատու պետությունների թվում են՝ Ավստրիան (710 հազ. դոլար), Ադրբեջանը (14 մլն 243 հազ.), Թուրքմենստանը (211 հազ.), Թուրքիան (30 մլն 076 հազ.), Իրանը (11 մլն 137 հազ.), Ռուսաստանը (117 մլն 438 հազ.), Հայաստանը (16 մլն 974 հազ.), Ուզբեկստանը (355 հազ.), Ուկրաինան (324 հազ.), Ղազախստանը (27 մլն 774 հազ.), Չինաստանը (4 մլն 487 հազ.), Գերմանիան (200 մլն 939 հազ.), Ճապոնիան (57 մլն 590 հազ.), Քուվեյթը (23 մլն 537 հազ.),Նիդեռլանդները (9 մլն 097 հազ.), ԱՄՆ–ն (36 մնլ 787 հազ.), Ֆրանսիան (6 մլն 383 հազ.)։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment