Saturday, October 23, 2010

Ուրուգվուայի «Ռատիօ Արաքսը» 3 տարեկան է

Երկուշաբթի Սեպտեմբերի 27ին Մոնթեվիտեօյի Zitarrosa դահլիճում տեղի է ունեցել համերգ նվիրուած Ուրուգվայում միակ անկախ ռատիօհաղորդում ՚Ռատիօ Արաքսՙի երրորդ տարեդարձի առիթով:
Ձեռնարկին ներկայ էին ՀՀ դեսպան Վլատիմիր Կարմիրշալեանը, ՀՀ պատվավոր հիւպատոս Ռուբէն Աբրահամեանը, ՀՀ դեսպանության քարտուղար Ռուբէն Մոզեան, Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ Տ Հակոբ Արք. Գելլենտճեանը, եւ շուրջ 500 հանդիսականներ£
Համերգին մասնակցելու նպատակով Հայաստանից է ժամանել Ուրուգվայ Տարօն Մանկական երգչախումբի մեներգիչ 13 ամեայ Ասատուր Չաքմանյանը£ Նախապես հայտարարվել էր որ պիտի մասնակցեր նաեւ նրա հայրը, ՀՀ Մշակոյթի Վաստակավոր գործիչ Գեվորգ Չագմանյանը, սակայն վերջին պահին ծագած դժվարությունների պատճառով չկարողացավ ճամփորդել£
՚Հայաստանը եւ իր Գուսաններըՙ անունը կրող համերգին իր մասնակցություն է ունեցել նաեւ Հայ Ազգային Կեդրոնի Գայանէ պարախումբը ընկերանալով երիտասարդ երգչին£ Հնչել են երգեր Հավասիից, Սայաթ Նովայից, Աշոտից, Ջիվանուց ու նաեւ ազգային երգեր, ինչպես Կովկասի Քաջեր ու Զարդիր Լաօ:
Ներկաները իրենց ուժեղ ծափերով գնահատեցին բոլոր արվեստաետներին: Յատկանշական է նշել որ հանդիսության վերջում ներկաները գոռում էին Ասատուր Ասատուր խնդրելով նոր կատարումներ£
՚Ռատիօ Արաքսՙ-ի տնորէն Տիէկօ Գարամանուկյանը իր խոսքում շնորհակալություն է յայտնել բոլոր ներկաներին եւ նշել է թէ համերգի յաջողությունը փասթում է որ ռատիօն շարունակում է մնալ ամենահզոր եւ արդիունավետ լրատվամիջոցներից մեկը:

No comments: