Tuesday, October 26, 2010

Aysor.am. 26-10-2010- Չիլիացի հանքափորները, ուշքի գալով 69-օրյա ստորգետնյա բանտարկությունից, ֆուտբոլային խաղում պարտվել են փրկարարներին, ովքեր նրանց դուրս էին բերել փլուզված հանքից: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:
Հանքափորները խաղի մասին փրկարարների հետ պայմանավորվել էին հոկտեմբերի կեսերին, երբ ավարտվել էին փրկարարական գործողությունները: Առաջին խաղակեսում հանքափորներին, որոնց գլխավորում էր նախկինում արհեստավարժ ֆուտբոլիստ Ֆրանկլին Լոբոսը, հաջողվել է 2 անպատասխան գնդակ խփել մրցակցի դարպաս, սակայն երկրորդ խաղակեսն անցել է փրկարարների առավելությամբ, որոնց ղեկավարում էր Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան: Հանդիպումն ավարտվել է 3:2 հաշվով` հօգուտ փրկարարների:
Խաղից հետո Պիներան կատակով հիշեցրել է պայմանավորվածության մասին, որի համաձայն` հաղթողները պետք է ուղևորվեն նախագահական պալատ` տոնելու, իսկ պարտվողներին պետք է իջեցնեն հանքահորը: «Այժմ մենք ստիպված ենք լինելու կրկին ձեզ փրկել»,- կատակել է նախագահը:

No comments: