Sunday, October 10, 2010

Իրանի միջուկային օբյեկտներում լրտեսության փաստ է հայտնաբերվել

Իրանի իշխանությունները լրտեսության փաստ են հայտնաբերել երկրի միջուկային օբյեկտներում: Այս մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ Ալի Աքբար Սալեհին: Նրա խոսքով, միջուկային օբյեկտների մի քանի աշխատակիցների պարգեւատրում են խոստացել Արեւմուտքին գաղտնի տեղեկատվություն փոխանցելու համար: Նա ոչ մի մանրամասն չի բացահայտել կապված տեղեկատվության աղբյուրի, ինչպես նաեւ այն ժամանակահատվածի հետ, երբ տեղի է ունեցել տեղեկատվության փոխանցումը:
«Հիմա բոլոր սողանցքները փակվել են եւ տեղեկատվության արտահոսքի հնարավորությունը փաստացի հասցվել է զրոյի»,- հայտարարել է Իրանի փոխնախագահը: Նա նշել է, որ նախկինում միջուկային օբյեկտների անձնակազմի համար հասանելի էր տեղեկատվությունը, սակայն այս պահից այդ օբյեկտներում ուժեղացվել են անվտանգության միջոցները:
Բացի այդ, բարձրացրել են Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության աշխատակիցների աշխատավարձը: Բոլոր աշխատակիցներին բուկլետներ են բաժանել, որտեղ մանրամասն նշվում են հնարավոր որոգայթները, որոնց օգնությամբ արեւմտյան հատուկ ծառայությունները կփորձեն հավաքագրել իրենց:

No comments: