Saturday, October 9, 2010

Հայաստանի արտգործնախարարն հանդիպեց Իրանի խորհրդարանի նախագահին

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է պաշտոնական այցով Երեւանում գտնվող Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել երկու երկրների միջպետական հարաբերությունների կարեւոր մաս կազմող խորհրդարանների միջեւ համագործակցությունը` շփումները թե օրենսդիր մարմինների ղեկավարների մակարդակով, թե խորհրդարանական բարեկամության խմբերի ձեւաչափով:
Զրուցակիցները անդրադարձել են 2009 թ. ապրիլին Հայաստանի նախագահի Թեհրան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
Հայաստանի արտգործնախարարն ու Իրանի խորհրդարանի ղեկավարը անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի:
Ալի Լարիջանիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը` կարեւորելով Իրանի հավասարակշռված եւ կառուցողական դիրքորոշումը այդ հարցում:

No comments: