Panorama.am. 22-10-2010- Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար էրթուղրուլ Գյունայը «Վան. 2023թ. աշխարհի քաղաք» թեմայի շրջանակներում կազմակերպված տուրիստական համաժողովից հետո այցելել է Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ հայկական եկեղեցի: Այս մասին տեղեկացնում է թուրքական «ՍոնԴաքիքա» (SonDakika) լրատվական կայքը:
«Աշխարհի ամեն վայրում յուրաքանչյուր կրոնի հանդեպ արդեն հարգանք է ցուցաբերվում: Վանում տեսանք դրա ամենավառ օրինակը»,- ասել է թուրք նախարարը` նկատի ունենալով Սուրբ Խաչի վերաբացումը կրոնական արարողությունների համար:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք զանգեր կախվելու են եկեղեցում, նախարարը հասկացնել է տվել, որ Աղթամարի եկեղեցին թանգարան է, նախատեսված չէ մշտական կրոնական արարողությունների համար ու ճիշտ համարել այդօրինակ քննարկումներ չծավալել:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment