Friday, October 22, 2010

Իսլամական կոնֆերանսը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ցանկանում է տեսնել Աբդուլլահ Գյուլին

Tert.am. 22-10-2010- Ամերիկյան Foreign Policy հեղինակավոր պարբերականում հրապարակվել է հոդված, որում առաջարկվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում 2016թ. առաջադրել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի թեկնածությունը:
«Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ահմեթ Դավութօղլուի կողմից իրականացվող հաջող թուրքական արտաքին քաղաքականությունը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար լինելու դեպքում շատ ավելի ազդեցիկ կարող է դառնալ:
Գյուլն այդ պաշտոնի համար շատ հարմար թեկնածու է, քանի որ նախկինում զբաղեցրել է արտգործնախարարի և վարչապետի պաշտոններ»,- Foreign Policy-ի պարբերականում նման մեկնաբանություն է արել ՄԱԿ-ում Իսլամական կոնֆերանս կազմակերպության ներկայացուցիչ Մեհմեդ Քալյոնջուն` ընդգծելով, որ այդ դեպքում Թուրքիան զգայուն հարցերում շատ ավելի լուրջ և զգացմունքայնությունից զերծ որոշումներ կկայացնի:

No comments: