Wednesday, October 13, 2010

Հարուստ կանանց թվով համաշխարհային առաջատարը Չինաստանն է

Panorama.am. 12-10-2010- Ամենահարուստ 20 գործարար կանաց մեծ մասը հանդիսանում է Չինաստանի քաղաքացի. նրանց կարողությունը գերազանցում է Ամերիկայի և Եվրոպայի հարուստ կանաց կապիտալը:
Hurun հետազոտական կազմակերպության ամենամյա տվյալների համաձայն, աշխարհի ամենահարուստ 3 կանայք չինացիներ են, իսկ ամենահարուստը Չժան Ին է, ով համարվում է երկրի թղթի վերամշկման բիզնեսի «թագուհին»: Նրա ունեցվածքը 5.6 մլրդ դոլար է:
Աշխարհում հաջողված 20 կին գործարարներից 11-ի (որոնք բոլոր են չինացիներ են) ընդհանուր կապիտալը 2.6 մլրդ դոլար է:
Ինչպես հաղորդում է «Газета.Ru» կայքը, վարկանշային աղյուսակի միակ ռուս ներկայացուցիչը «Ինտեկո» ընկերության ղեկավար Ելենա Բատուրինան է: Նրա կարիտալը գնահատվել է 3 մլրդ դոլար:
Այս ցուցակում Եվրոպայի մյուս քաղաքացիների շրջանում հիշատակվում է նաև «Հարի Փոթերի» գրքի հեղինակ Ջոան Ռոլինգի անունը (1 մլրդ դոլար),
Ամենահարուստ , ոչ չինացի կին մեծահարուստը Ռոզալիա Մերան է, «Zara» առևտրային ցանցի հիմնադիրներից մեկը (3.5 մլրդ դոլար):
Փորձագետների կարծիքով, չինացի կանանց հաջողության գրավականը պետական ժողովրդագրական քաղաքականությունն է , որն արգելում է 1-ից ավելի երեխա ունենալ: Սա թույլ է տալիս ավելի շատ ժամանակ հատկացնել մասնագիտական աճի և բիզնես-նախագծերի իրականացման համար:

No comments: