Wednesday, October 13, 2010

Վաշինգտոնի դիրքորոշումը հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ անփոփոխ է. Ֆիլիպ Քրոուլի

Tert.am. 13-10-2010- Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս մասին, ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամուլի քարտուղար Ֆիլիպ Քրուոլին:
«Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այդ խնդրի կարգավորմանը: Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնն անցած ամիս ՄԱԿ-ում այդ թեման քննարկել է մի շարք երկրների առաջնորդների հետ»,- հայտարարել է Քրոուլին:

No comments: