News.am. 13-10-2010- Հրանտ Դինքի ընկերները բավականին զարմացել են Թուրքիայի կառավարությանն ուղղված իրենց հարցի պատասխանից եւ ենթադրել, որ Թուրքիան լուրջ պետություն չէ:
Թուրքական Haberturk –ի փոխանցմամբ` Հրանտ Դինքի ընկերներ Ումիթ Քվանչը, Էյլեմ Յլմազը եւ Անըլ Ֆիսունը նշել են, թե իրենք օգտագործելով տեղեկացված լինելու իրենց իրավունքը, որոշ ժամանակ առաջ կառավարությանը հարց են ուղղել, թե Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայությունը Դինքի սպանության հետ կապված որեւէ տեղեկություններ չունե՞ր:
Դինքի ընկերները շատ են զարմացել, երբ հետեւյալ պատասխան են ստացել. «Ձեր պահանջը պետք է ուղղեք ձեր նշած ֆիրմային»: Ումիթ Քվանչը նշել է, որ իրենց զարմացրել է, որ Ազգային հետախուզության ծառայությունը անվանում են ֆիրմա եւ շարունակել. «Եթե Ազգային հետախուզության ծառայություն դիմեինք, կասեին, թե իրենք գաղտնի ծառայություն են եւ ինչպես ենք իրենց հասցեն գտել: Այսինքն, իրենց պատասխաններից կարելի է հետեւյալը ենթադրել. «Կներեք, մենք դեռ լուրջ պետություն չենք: Իրավական պետություն էլ չենք: Կազմավորման ընթացքում ենք»:

No comments:
Post a Comment