Thursday, October 7, 2010

Թուրքիայի միակ հայկական գյուղի կանայք հետաքրքիր բիզնես են մտածել

HayNews.am. 7-10-2010- Թուրքիայի միակ հայաբնակ գյուղում` Վաքըֆլըում, որը գտնվում է Թուրքիայի ամենահարավային Հաթայ նահանգում՝ Մուսա լեռան ստորոտին, հայ կանայք հիմնել են մանդարինի օշարակի արտադրություն: Վերջիններս իրենք են զբաղվում մանդարինի աճեցմամբ, ապա նաև սեփական ուժերով դրանից պատրաստում օշարակ:
Բնական և թարմ մրգերից գյուղի հայ կանանց կողմից հատուկ եղանակով պատրաստված օշարակն սկսել է լավ պահանջարկ վայելել: Կանայք իրենց չեն կորցրել և իրենց արտադրանքի համար նաև սպառման վայր են գտել. նրանք գյուղի եկեղեցու բակում գտնվող մի հին տանը տաղավար են բացել, ուր և վաճառվում է պահանջարկ վայելող ըմպելիքը:
Օշարակը փորձելու համար Վաքըֆլը են ժամանում ոչ միայն շրջակա գյուղերի բնակիչները, այլ նաև այլ վայրերից հատուկ այս նպատակով ժամանող զբոսաշրջիկներ: Մանդարինի օշարակի արտադրությամբ զբաղվող 18 հայ կանանցից մեկը՝ Ելենա Չափարը նշել է, որ իրենք հեռու գնացող ծրագրեր ունեն և ցանկանում են արտադրությունը վերածել զբոսաշրջային մեծ ծրագրի:

No comments: